Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն որոշումը և համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 06 որոշումը.
Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր ,3-րդ փողոց 71 տան բնակիչ Ինգա Վարուժանի Հովհաննիսյանին տրամադրել դրամական պարգևատրում 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական փուլի օլիմպիադային 3-րդ տեղը զբաղեցնելու համար: