Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով <<ԷԳԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝

1. Կառուցապատման իրավունքով գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով 22 /քսաներկու/ տարի ժամկետով <<ԷԳԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասերը.

  1) Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց 28/3 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0030-0066/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

 2) Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց 25/3 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0034-0032/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

3) Ծաղկաձոր համայնք, Խաչատուր Կեչառեցի փողոց 2/3 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0026-0633/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

4) Ծաղկաձոր համայնք, Խաչատուր Կեչառեցի փողոց 4/5 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0026-0632/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

5) Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց 18/3 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0030-0065/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

6) Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց 27/3 հասցեում գտնվող  /ծածկագիր 07-005-0034-0031/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

7) Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց 2/3 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0002-0033/ 2,3 քմ մակերեսով հողամասը,

8) Ծաղկաձոր համայնք, Խաչատուր Կեչառեցի փողոց 2/4 հասցեում գտնվող /ծածկագիր 07-005-0026-0555/ 1 քմ մակերեսով հողամասը,

2. Տարեկան   վարձավճար սահմանել յուրաքանչյուր հողամասի համար 10000  Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 11-ի <<Համայնքային սեփականություն համարվող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին>>  թիվ 85 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող Արա Մեսրոպյան
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner