Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 07-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը՝
1․ Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտը հաստատելու մասին։
2․ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Կոտայքի թեմի սոցիալական ֆոնդին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։
3․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 191 որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին։
4․ Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։
5․ Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։
6․ Հողամասի գործառնական և նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 209 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
8․ Ծաղկաձոր համայնքի տեղական սոցիալական ծրագիրը հաստատելու մասին։
9. Դրամական աջակցություն տրամադրելու մասին։