Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արսեն Ալբերտի Սողոմոնյանին դիմումը`
1.Արսեն Ալբերտի Սողոմոնյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր , Խ․ Կեչառեցու փողոց 48/3 հասցեում գտնվող, (վկայական համար 16042025-07-0195, կադաստրային ծածկագիր 07-005-0009-0150) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,00063 հա մակերեսով հողամասը՝ 101 913 /հարյուր մեկ հազար ինը հարյուր տասներեք/ Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին և իր կողմից կառուցված ընդհանուր 12,56 ք.մ. արտաքին մակերեսով հասարակական շինությունները ՝ 120 802 /հարյուր քսան հազար ութ հարյուր երկու/ Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:
2․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր ,Խ․ Կեչառեցու փողոց 48/3 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 46 000 ( քառասունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125006024 հաշվեհամարին :
3. Արսեն Ալբերտի Սողոմոնյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր: