Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  1-ին, 6-րդ, 7-րդ    ենթակետերով և հիմք ընդունելով  յանի դիմումը՝

1. Սարգիս Գուրգենի Ավետիսյանին, Արեգնազ Ցոլակի Հովհաննիսյանին, Գուրգեն Դերենիկի Ավետիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց  փողոց, 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0019-0003/  0․05 հա   մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար  նախատեսված  հողամասին կից՝  Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, 4-րդ փակուղի, թիվ 5 հասցեում գտնվող  0․01478 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար  նախատեսված հողամասը։

2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝   2 390 901 (երկու միլիոն երեք հարյուր իննսուն հազար ինը հարյուր մեկ)  Հայաստանի Հանրապետության դրամ:

3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner