Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի դ) ենթակետով`
-
Կառուցապատման իրավունքով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> Փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Ծաղկաձոր, Նոր թաղամաս, 4-րդ փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 0.0012 հա մակերեսով հողամասը՝ տասը տարի ժամկետով:
- Տարեկան վճարը սահմանել 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
|