Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 17-րդ հոդվածի պահանջներով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը․ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հերթական նստաշրջանների նիստերի օրեր սահմանելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ղեկավարի հաղորդումը 2024 թվականի չորրորդ եռամսյակում տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին. 4) Համայնքային ենթակայության գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին 7) Հայաստանի Հանրապետութան երեխաների աջակցության հիմնադրամին դրամական աջակցություն տրամադրելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|