Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, հիմք ընդունելով «Կապիտալ Բիլդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության դիմումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար 12022025-07-0103 վկայականը.
1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 39 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և «Բազմաֆունկցիոնալ բնակելի և հյուրանոցային համալիր» բառակապակցության փոխարեն շարադրել «Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր» բառակապակցությամբ:
2․ Հաջորդ պարբերության «Հակիրճ բնորոշումը և հզորությունը» բնութագրից հանել «և հյուրանոցային» բառակապակցությունը:
3. Նախագծման թույլտվության 1-ին կետից հանել «Հատուկ պահպանվող հանգստի համար» բառակապակցությունը: