Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 15 որոշումը , ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Հարություն Սեյրանի Հարությունյանի դիմումը՝
Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Կայծակ Անդրեասի փողոց, տան 6 հասցեի բնակիչ Հարություն Հարությունյանին տրամադրել դրամական պարգևատրում 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության լեռնադահուկային սպորտի մեծահասակների առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար: