Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 նոյեմբերի 2025 թ.

ՖՐՈՒՆԶԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին»  օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ և հիմք ընդունելով Ֆրունզիկ Աշոտի Մովսիսյանի լիազոր անձի՝ Արզուման Գևորգի Ումրոյանի կողմից ներկայացված դիմումը`

1.Ֆրունզիկ Աշոտի Մովսիսյանին տրամադրել մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խ.Կեչառեցու 15 հասցեում գտնվող, 07-005-0008-0150 կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքով պատկանող 0,0122 հա մակերեսով հողամասի վրա մինչև մինչև 30 քառ.մ մակերեսով ոչ հիմնական շինության /շարժական տաղավար/տեղադրման թույլտվություն:

2. Սահմանել, որ ոչ հիմնական շինությունը անհրաժեշտ է տեղադրել հողամասի սահմաններում, ճանապարհի երթևեկելի մասից առնվազն 7 մետր հեռավորության վրա: Այն պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը:Կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ: Ոչ հիմնական շինությունները հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ շինությունների տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է շինության սեփականատերը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner