Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․ 3) «ԾԱՂԿԱՁՈՐ ՍԵՐՎԻՍ» համայնքային փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 129 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
5) 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |