Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծակաձոր համայնքի Արտավազ գյուղի 2-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող՝ (կադաստրային ծածկագիր 07-017-0014-0016-001) 506,697 քմ մակերեսով , 35 382 900 կադաստրային արժեքով մանկապարտեզի շենքը և բնակավայրերի, հասարակական կառուցապատման ( կադաստրային ծածկագիր 07-017-0014-0016) 0,24974 հա մակերեսով հողամասը անժամկետ և անհատույց մշտական օգտագործման տրամադրել համայնքային ենթակայության Ծաղկաձոր համայնքի <<Արտավազ գյուղի նախադրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 2․ Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծակաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 1-ին փողոց 19հասցեում գտնվող՝ (կադաստրային ծածկագիր 07-045-0030-0005-001) 957,18 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը և բնակավայրերի, հասարակական կառուցապատման ( կադաստրային ծածկագիր 07-017-0030-0005) 0,3008 հա մակերեսով հողամասը անժամկետ և անհատույց մշտական օգտագործման տրամադրել համայնքային ենթակայության Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 3․ Համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։ |