Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14 -Ի ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`

Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022  թվականի հունվարի 14-ի թիվ 1  արտահերթ  նիստի օրակարգը՝

  1.  Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
  2.  Մեղրաձոր համայնքի 2021 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
  3.  Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
  4. Ծաղկաձոր համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը և ձևերը հաստատելու մասին:
  5. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին:
  6. Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրում վարչական ղեկավար ունենալու մասին:
  7. Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին
  8. Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող  գույքը անժամկետ անհատույց  օգտագործման տրամադրելու մասին:
  9. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 102 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
  10. Ծաղկաձոր համայնքի <<Արծափ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  11. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Արտավազ գյուղի   նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  12. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան  նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  13. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  14. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
  15. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 124 որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին:
  16. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 61 որոշման մեջ փոփոխություններ կատարլու մասին:
  17. Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող  գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
  18.  Ծաղկաձոր համայնքի ավագանու անդամ Արմենուհի Առաքելյանի լիազորելու մասին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner