|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2025 թվականի N 88 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26 -Ի N 148 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» » N 148 որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 3․ Սույն որոշմումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|