Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Ծաղկաձոր համայնքի, Արտավազ գյուղի, թիվ 4 շենքի բնակիչների կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմում բողոքի հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի բնակիչ Գագիկ Լյուդվիգի Սեփոյանը իրեն պատկանող խոշոր եղջերավոր անասունները պահել է դրա համար չնախատեսված վայրում, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 114-րդ հոդվածով, համաձյան որի արգելված տեղերում անասուններ պահելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Գ.Սեփոյանը, որը ընդունել է իրավախախտում կատարելու փաստը: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Գագիկ Սեփոյանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 114-րդ հոդվածով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 5 արձանագրությունը.
1. Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի բնակիչ Գագիկ Սեփոյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 10 000 / տաս հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին . 900125002114 :
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Գագիկ Սեփոյանին կամ ներկայացուցչին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝ երկամսյա ժամկետում: