Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպությանը տրամադրել դրամական աջակցություն` 100000 (մեկ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ բուժման կարիք ունեցող երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: 2․ Հայ Օգնության Միության Հրազդանի «Շուշան Պահլավունի» մասնաճյուղին տրամադրել դրամական աջակցություն` 150000 (մեկ հարյուր հիսուն հազար ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ սահմանամերձ համայնք բարեգործական այց կատարելու և երեխաներին աջակցություն տրամադրելու նպատակով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |