Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1.«Էլիսոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Ծաղկաձոր համայնք, Գրիգոր Մագիստրոսի 6 հասցեում՝ 18 քմ ընդհանուր մակերեսով իր կազմակերպության արտաքին գովազդը տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: