2025թ. մայիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թ N 2343-Ն որոշման հավելվածի՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փող. 9 շենք) տեղի կունենա՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերության Հայաստանի Մասնաճյուղի կողմից Շին Շողիկ ճամբարի բարեկարգման և մասնակի վերակառուցման 3-րդ փուլի իրականացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսումը:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: