Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 29-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը 1․Տալ նախնական համաձայնություն « Մեղրաձոր ԳՈԼԴ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական տարածքի մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |