Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1. «ԱԼՎԱ ՀՈԹԵԼ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև հոկտեմբերի 01-ը ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոց թիվ 8 հասցեի հարակից տարածքում՝ 24 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: