Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով `
1. «Էլեգանտ Ռեզորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն` Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց, թիվ 11 / տրամադրել՝
1) 2025 թվականի հուլիսի 16-ից սեպտեմբերի 30-ը հանրային սնունդ կազմակերպելու և իրացնելու թույլտվություն՝ 506 քմ տարածքում,
2) 2025 թվականի հուլիսի 16-ից սեպտեմբերի 30-ը ոգելից խմիչքների վաճառք կամ իրացում կազմակերպելու թույլտվություն՝ 506 քմ տարածքում,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: