Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով, <<Նորմատիվ իարվական ակտերի մասի>> օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվական հոկտեմբերի 13-ի <<Մեղրաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի, սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու>> մասին թիվ 54-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |