Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 74-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի թիվ 5-Ն հրամանով սահմանված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և <<Երեխաների աջակցության հիմնադրամի>> գրությունը՝ <<Երեխաների աջակցության հիմնադրամին>> տրամադրել դրամական աջակցություն` 100 000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակՀրազդանի տարածաշրջանից նահատակված և անմահացած 56 քաջորդիների հիշատակին նվիրված Հուշամատյանը տպագրելու նպատակով: |