Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023թվականի նոյեմբերի 30-ի N 1/փ-4419 եզրակացությունը և <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը 1. Հավանություն տալ՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Գլխավոր մարզահամալիր թաղամաս թիվ 19 հասցեում գտնվող <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 07-005-0026-0884 կադաստրային ծածկագրով, 1.9059 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական հողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |