Այսօր: Հինգշաբթի, 26 Հունիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2025 թ.

ԱԼԲԵՐՏ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի համար 867 որոշման կարգի 3-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Ալբերտ Քալանթարի Առաքելյանի դիմումը և «ՈՒՐԲԱՆ ՀԱՈՒՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Խ.Կեչառեցու փողոց թիվ 69/3 հասցեում գտնվող, 07-005-0008-0069 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է 0.0518 հա, որը Ալբերտ Քալանթարյանին  պատկանող հողամասն է, որը փաստացի կազմում է 0.06333 հա /ծածկագիր՝ 07-005-0089-0069/, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Քալանթարի Առաքելյանը տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար,  հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝

1.     Ճանաչել Ալբերտ Քալանթարի Առաքելյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Խ.Կեչառեցու փողոց թիվ 69/3 հասցեում գտնվող, 07-005-0008-0069 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.0633 հա մակերեսով /տրամադրված 0.0518 հա/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 36,54 քառակուսի մետր մակերեսով բնակելի շինությունների նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից  1980-ական թվականներից մինչև այսօր:

2.      Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ՈՒՐԲԱՆ ՀԱՈՒՍԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3․    Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner