Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, 1-ին մասի 1-ին կետի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումըև հիմք ընդունելով Հովհաննես Գարիկի Չոլախյանի դիմումը՝
1․Տալ համաձայնություն՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Ամառանոցային փողոց 2/1 հողամաս հասեում գտնվող՝ Հովհաննես Գարիկի Չոլախյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի, հասարակական կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության 0,019405 հա /ծածկագիր 07-005-0013-0096, վկայական 17092024-07-0044/ մակերեսով հողամասը համարժեք փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող Հայաստանի ՀանրապետությանԿոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաք Ամառանոցային փողոց 2/3 հողամաս հասցեում գտնվող 0,019405 հա / ծածկագիր 07-005-0013-0103, վկայական N23122024-07-0241 / մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված գործառնական և նպատակային նշանակության հողամասի հետ՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: