Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 09-ին տրված՝ թիվ ԱՏ-09042025-07-0954 տեղեկանքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մարմարիկ 8-րդ փողոց 7 հասցեում գտնվող, Արթուր Լյովայի Գզիրյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-044-0130-0108 կադաստրային ծածկագրով , 0․1 հա մակերեսով հողամասից 0,06066 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արոտավայրի համար նախատեսված հողերից փոփոխել հատուկ պահպանվող , հանգստի համար նախատեսված հողերի:
2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 1 100 646 (մեկ միլիոն հարյուր հազար վեց հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125007337 հաշվեհամարին։
3․Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: