Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հունիսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության , գյուղատնտեսության և բնապահպանության առաջատար մասնագետ Հ. Բաբայանի  կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, թիվ 2-րդ հասցեի բնակիչ Արտուրիկ Սարիբեկյանին   սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցել է ինքնակամ շինություն, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի երկրորդ  մասով, համաձյան որի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված, կամ բազմաբնակարան շենքում,  կամ շենքերին կից , օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության,  կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք-շինության կամ այլ կառույց կառուցելը, որը իրականացվել է գյուղական բնակավայրում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Ա. Սարիբեկյանը , որին մասնակցել է վերջինիս ներկայացուցիչ Աննա Սարիբեկյանը և հայտնել, որ  իրավախախտումը կատարել է Ա. Սրիբեկյանը և ընդունել վերը նշված փաստը: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Արտուրիկ Սարիբեկյանը:

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 2-րդ  մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով  և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 6 արձանագրությունը .

 

1. Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, թիվ 2-րդ հասցեի բնակիչ Արտուրիկ Սարիբեկյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝  նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 100 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: 

2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին .  900125002114

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  Արտուրիկ Սարիբեկյանին կամ ներկայացուցչին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից: 

4.  Սույն որոշումը կարող  է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝   երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Ալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner