Ծաղկաձորի համայնքապետարանի կարիքների համար «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով կազմակերպված ընթացակարգի 1-ին չափաբաժնով նախատեսվել էր ձեռք բերելու անխափան սնուցման աղբյուրներ՝ հետևյալ տեխնիկական բնութագրով՝ Հզորություն (VA) – 1500VA / 900W Մուտքային հոսանք – 230V Լարում – 220-240 VAC Հաճախականություն – 50/60 HZ+3Hz Լիցքավորման ժամանակ – 3 ժամ Մարտկոցի տեսակ – 4 x 12V 7AH Ելքային միացման տեսակը – 4 x IEC-320-C13 , 2 x IEC Jumpers Unit քանակը – 2U Երաշխիք – 1 տարի: Մատակարարումը նախատեված էր իրականացնել մատակարար կազմակերպության կողմից,Պատվիրատուի կողմից նշված հասցեով:
Հայտերի բացման վերջնաժամկետը լրանալուց հետո դադարել է գոյություն ունենալ հրավերով սահմանված տեխնիկական բնութագրով ապրանքների գնման պահանջը, քանի որ ներկա պահին առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու ավելի թույլ պարամետրերով անխափան սնուցման սարքեր, իսկ հրավերով պահանջվող տեխնիկական բնութագրով սարքերը նախատեսվում է ձեռք բերել ավելի ուշ՝համայնքապետարանի նոր կառուցվող վարչական շենքում օգտագործելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոգրյալը,ինչպես նաև «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված զեկուցագիրը,գնումների համակարգողի եզրակացությունը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
1. «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով գնման ընթացակարգի 1-ին չափաբաժինը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի վերացման հիմքով:
2. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: