Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ 1․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի « Ծաղկաձոր համայնքի կարիքների համար ձեռք բերվող աշխատանքները հրատապ բաց մրցույթի ընթացակարգով անցկացնելու համաձայնություն տալու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը․ 1) որոշման՝ 1-ին կետում գրված « ձեռք բերվող աշխատանքները » բառերից հետո լրացնել « և դրանց տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունները» բառերով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |