Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 89 որոշումը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը և Սամսոն Սերյոժայի Սաֆարյանի և Կարինե Ռուբենի Ծերեթյանի 05․05․2022 թվականի դիմումը 022 թվականի հուննիսի 15-ի դիմումը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի, 68/2 շենքի, 17 հասցեում գտնվող բնակարանը անհատույց օտարել վարձակալ՝ Սամսոն Սերյոժայի Սաֆարյանին ( ծնված 1964 թվականի հուլիսի 23-ին, անձնագիր AN0332773, տրված 21 հունվար 2013թ, 049 կողմից)։ 2․ Համասեփականատեր ճանաչել Կարինե Ռուբենի Ծերեթյանին ( ծնված 1968 թվականի նոյեմբերի 29-ին, անձնագիր AN0325618, տրված 16 հունվար 2013թ, 049 կողմից)։ 3․Շենքի կառուցման (սպասարկման) նպատակով տրամադրված հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ սեփականատերը ունի համապատասխան բաժնեմասի սեփականության իրավունք։ |