Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ավագ Գագիկի Շիրինյանի դիմումը՝ 1. Ավագ Գագիկի Շիրինյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Սարալանջի 4-րդ փակուղի, թիվ 12 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0002-0054/ 0․12111 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․, Սարալանջի փողոց, 4-րդ փակուղի թիվ 12/3 հասցեում գտնվող 0․0835 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 8 779 023 (ութ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար քսաներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |