Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հուլիսի 29-ին տրված՝ թիվ ԱՏ-29072025-07-0041 տեղեկանքը , հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին և հիմք ընդունելով Արամ Էդուարդի Հովհաննիսյանի կողմից լիազոր անձ ՝ Գառնիկ Տեր-Արսենյանի դիմումը
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող , Արամ Էդուարդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-017-0171-0060 կադաստրային ծածկագրով , 0,095 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական , վարելահողից փոփոխել հատուկ պահպանվող , հանգստի համար նախատեսված հողերի:
2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 1 723 490 (մեկ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125004300 հաշվեհամարին։
3․Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: