Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․ 1) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված <<5112>> (Շենքերի և շինությունների կառուցում) <<92000․0>> թիվը փոխարինել <<85744․3>> թվով: 2) Բաժին 4 խումբ 5դաս 5 (Նախադպրոցական կրթություն) հոդված <<5112>> (Շենքերի և շինությունների կառուցում) <<43744․3>> թիվը փոխարինել <<0․0>> թվով: 3) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված <<5112>> (Շենքերի և շինությունների կառուցում) <<0․0>> թիվը փոխարինել <<50000․0>> թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |