Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ և հիմք ընդունելով Գարեգին Հրաչի Գյուրջյանի դիմումը`
1.Գարեգին Հրաչի Գյուրջյանին տրամադրել մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր հասցեում գտնվող, 07-010-0146-0021 կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքով պատկանող 0,8 հա մակերեսով հողամասի վրա մինչև 20 քառ.մ մակերեսով ոչ հիմնական շինության տեղադրման թույլտվություն:
2. Սահմանել, որ ոչ հիմնական շինությունը անհրաժեշտ է տեղադրել հողամասի սահմաններում, ճանապարհի երթևեկելի մասից առնվազն 10 մետր հեռավորության վրա, այն պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ, ոչ հիմնական շինությունները հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ շինությունների տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է շինության սեփականատերը: