Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով <<Խելացի Կանգառ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը՝ 1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ծաղկունյաց հրապարակ 10/1 հասցեում գտնվող, բնակավայրերի, ընդհանուր օգտագործման համար նախատեսված, 0,001 հա / ծածկագիր 07-005-0004-0006/ հողամասը և 10,07 քառակուսի մետր մակերեսով հարթակը / ծածկագիր 07-005-0004-0006-001/ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Խելացի Կանգառ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, <<Խելացի Կանգառ>> կառուցելու նպատակով 70 / յոթանասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |