Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 4-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Անահիտ Սահակյանի ՝դիմումը 1․Անահիտ Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3 նրբանցք , թիվ 39 հասցեում գտնվող 0,288 հա / կադաստրային ծածկագիր՝ 07-005- 0016-0124/ մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս , 39/1 հողամաս հասցեում գտնվող 0,0086 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի, բնակելի այլ հողեր հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 904 187 (ինը հարյուր չորս հազար մեկ հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |