Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Դոմ Մոսկվի>> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի գրությունը՝ <<Դոմ Մոսկվի>> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել Ծաղկաձոր համայնքի <<Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց>> -ի շենքի երկրորդ հարկում գտնվող 31,0 քմ մակերեսով թիվ 2 դասարանը՝ անվճար հիմունքներով ռուսաց լեզվի և գրականության, պատմության, կերպարվեստի, երգ ու պարի դասընթացներ կազմակերպելու համար։ |