Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմեն Սերյոժայի Սահակյանի դիմումը՝ 1. Արմեն Սերյոժայի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 88/2 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0120/ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 88/8 հասցեում գտնվող 0,0225 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 3 639 735 (երեք միլիոն վեց հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: |