Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1.«4Ա Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց 54՝ 88,6 քմ ընդհանուր մակերեսով իր կազմակերպության արտաքին գովազդը տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: