Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ , 4-րդ և 11-րդ կետերով `
1. <<Էլեգանտ Ռեզորտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն` Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց, թիվ 11 / տրամադրել՝
1) 2025 թվականի ընթացքում հանրային սնունդ կազմակերպելու և իրացնելու թույլտվություն՝ 226 քմ տարածքում,
2) 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքների՝ 226 քմ տարածքում և ծխախոտի վաճառք կամ իրացում կազմակերպելու թույլտվություն՝ 44 քմ տարածքում,
3) 2025 թվականի ընթացքում սաունայի գործունեություն կազմակերպելու թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: