Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1. «Նորալուսին» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2025 թվականի հունիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը Ծաղկաձոր համայնք,գյուղ Փյունիկ ՝ 10 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ/վահանակ/ տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: