Այսօր: Ուրբաթ, 30 Մայիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մայիսի 2025 թ.

«ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ 1-ԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանի կարիքների համար «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով կազմակերպված ընթացակարգի 1-ին չափաբաժնով նախատեսվել էր ձեռք բերելու անխափան սնուցման աղբյուրներ՝ հետևյալ տեխնիկական բնութագրով՝ Հզորություն (VA) – 1500VA / 900W Մուտքային հոսանք – 230V Լարում – 220-240 VAC Հաճախականություն – 50/60 HZ+3Hz Լիցքավորման ժամանակ – 3 ժամ Մարտկոցի տեսակ – 4 x 12V 7AH Ելքային միացման տեսակը – 4 x IEC-320-C13 , 2 x IEC Jumpers Unit քանակը – 2U Երաշխիք – 1 տարի: Մատակարարումը նախատեված էր իրականացնել մատակարար կազմակերպության կողմից,Պատվիրատուի կողմից նշված հասցեով:

 Հայտերի բացման վերջնաժամկետը լրանալուց հետո դադարել է գոյություն ունենալ հրավերով սահմանված տեխնիկական բնութագրով ապրանքների գնման պահանջը, քանի որ ներկա պահին առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու ավելի թույլ պարամետրերով անխափան սնուցման սարքեր, իսկ հրավերով պահանջվող տեխնիկական բնութագրով սարքերը նախատեսվում է ձեռք բերել ավելի ուշ՝համայնքապետարանի նոր կառուցվող վարչական շենքում օգտագործելու նպատակով:  

    Հիմք ընդունելով վերոգրյալը,ինչպես նաև «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով  ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված զեկուցագիրը,գնումների համակարգողի եզրակացությունը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի   37-րդ հոդվածի  1-ին  մասի 2-րդ կետով՝

1. «ԾՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/5» ծածկագրով գնման ընթացակարգի 1-ին չափաբաժինը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի վերացման հիմքով:

2. Սույն որոշման  կատարման նկատմամբ  հսկողությունը  իրականացնում  է  Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

 3. Սույն որոշումը կարող է դատական  կարգով բողոքարկվել՝ այն  ստանալու պահից  հաշված երեսուն  օրացուցային  օրվա  ընթացքում: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արփինե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner