Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի կանոնադրությունը՝ կազմակերպության անվանման փոփոխությամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 18-ի <<Մեղրաձոր համայնքի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի կանոնադրությունը հաստատելու և Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 30-ի N 14 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 14 որոշումը: |