Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, << Համայնքային ծառայության մասին օրենքի>> 27-րդ հոդվածի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Հաստատել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը՝ համաձայն հավելված 1-ի:
2․Հաստատել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2024 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
3 Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 4․ Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 01-ից։
|