Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Կապիտալ Բիլդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը ` Ծաղկաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 7 հասցեի ճոպանային քարշակը և սահուղին (սեփականության իրավունքի գրանցման վկայական N08112021-07-0112, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0104) 20 տարի ժամկետով, տարեկան 350000 (երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել <<Կապիտալ Բիլդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
|