Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 06-ին տրված՝ թիվ ԱՏ-06052025-07-0643 տեղեկանքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մարմարիկ 6-րդ փողոց 4/2 հասցեում գտնվող, Արմեն Կարենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-044-0129-0035 կադաստրային ծածկագրով , 0․13721 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական, վարելահողերից փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 2 465 593 (երկու միլիոն չորս հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125007337 հաշվեհամարին։
3․Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: