Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024թվականի փետրվարի 28-ի N 1/փ-100 եզրակացությունը և Արսեն Աշոտի Սարգսյանի դիմումը 1․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Տաձաղբյուր փողոց 1 հողամաս հասցեում գտնվող, Արսեն Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6 հա մակերեսով / կադաստրային ծածկագիր՝ 07-005-0024-0030/ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |