Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27- ի << Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․ 1) Տող 1261- Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) <<0.0>> թիվը փոխարինել <<85165,1>> թվով: 2) Տող 13520- Այլ տեղական վճարներ <<6000.0>> թիվը փոխարինել <<115000,0>> թվով: 3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4112>> (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) <<57895,3>> թիվը փոխարինել <<87022,5>> թվով: 4) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4251>> (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) <<0,0>> թիվը փոխարինել <<2000,0>> թվով: 5) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4269>> (Հատուկ նպատակային այլ նյութեր) <<1000,0>> թիվը փոխարինել <<2500,0>> թվով: 6) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4823>> (Պարտադիր վճարներ) <<200.0>> թիվը փոխարինել <<500.0>> թվով: 7) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված <<4251>> (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) <<3000.0>> թիվը փոխարինել <<15000.0>> թվով: 8) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<5113>> (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<40000.0>> թիվը փոխարինել <<117165,1>> թվով: 9) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<5122>> (Վարչականսարքավորումներ) <<1000.0>> թիվը փոխարինել <<6000,0>> թվով: 10) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված <<5134>> (Նախագծահետազոտական ծախսեր) <<500.0>> թիվը փոխարինել <<3000,0>> թվով: 11) Բաժին 8 խումբ 4 դաս 2 (Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ) հոդված <<4819>> (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) <<900.0>> թիվը փոխարինել <<1500,0>> թվով: 12) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված <<5129>> (Այլ մեքենաներ և սարքավորումներ) <<500.0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով: 13) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված <<4891>> (Պահուստային միջոցներ) <<31970,0>> թիվը փոխարինել <<95442,8>> թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |