Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի բ) ենթակետով , հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N 23 որոշումը ,հաշվի առնելով այն հանգամանքը ,որ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով և հիմք ընդունելով Խորեն Գագիկի Բալասանյանի դիմումը`
1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 56/8 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված, 0․0001 հա (ծածկագիր 07-005-0022-0621) մակերեսով հողամասը, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 10 /տաս/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Խորեն Գագիկի Բալասանյանին։
2․ Սահմանել տարեկան վարձավճար 10 000 (տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002031 հաշվեհամարին։
3․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 56/8 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: